Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ալ Ահլիի» նորեկ Էդուարդ Սպերցյանը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով:
Մեկնարկային չորս տուրերում հայ կիսապաշտպանը կատարել է 21 առանցքային փոխանցում: 2-3-րդ տեղերը բաժանում են պորտուգալացի Ժոաո Ֆելիքսը («Ալ Նասր») և բելգիացի Յանիկ Կարասկոն («Ալ Շաբաբ»), որոնք ունեն 13-ական առանցքային փոխանցում։
26-ամյա Սպերցյանի 21 առանցքային փոխանցումներից միայն երկուսն են ավարտվել գոլով:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանն «Ալ Ահլիի» կազմում անցկացրած 5 պաշտոնական խաղում դարձել է 2 գոլի ու 4 ասիստի հեղինակ:
Դավիթ Եղիազարյան