Հայաստանը որպես չրերի արտադրող երկիր

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտահանմանը, նշեց, որ Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր։

«Հիմա չրերի արտադրանքներ կան, ու տարբեր տեղերից լսում եմ, որ հետաքրքրություն կա։ Սա հետաքրքիր ուղղություն է»։

Նրա խոսքով՝ թարմ մրգի և բանջարեղենի սեզոնն ավարտվել է, և արդեն պետք է չրի ու պահածոների արտահանման աջակցության ծրագրեր իրականացվեն։

Leave a comment