Բաժանորդագրվել
Այս անձանց բնակապահովման իրավունքը վերականգնվել է դատական կարգով։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերի բնակավայրերում 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 15 ընտանիքների բնակարաններով ապահովելու համար 107 մլն 754.5 հազար դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ այս անձանց բնակապահովման իրավունքը դատական կարգով է վերականգնվել, և նրանց կա՛մ պետք է տրամադրվի ուղղակի ֆինանսական աջակցություն, կա՛մ բնակարանի գնման վկայագիր՝ բնակելի տարածքով ապահովելու նպատակով:
Հիշեցնենք` 2025 թվականի հուլիսին հայտնել էինք, որ 2 տարում աղետի գոտու 66 ընտանիք է դատարանով վերականգնել բնակարան ստանալու իրավունքը։