https://arm.sputniknews.ru/20260903/hajastany-chi-patrastvum-hrazharvel-rusakan-shukajic-gevvorg-papvojan-106412043.html
Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից․ Գևորգ Պապոյան
Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից․ Գևորգ Պապոյան
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ Երևանը կարողացել է մի շարք ուղղություններով արտահանման դիվերսիֆիկացիա ապահովել։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T09:55+0400
2026-09-03T09:55+0400
2026-09-03T09:55+0400
հայաստան
ռուսաստան
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103369029_0:133:2560:1573_1920x0_80_0_0_1de61115ebc888709bbba1057a46e6bd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նա հավելել է, որ ռուսական կողմի բարձրացրած խնդիրները քննարկվում են ռուս գործընկերների հետ։«Մենք ոչ թե ասում ենք՝ դրա հետ համաձայն չենք ու ոչ մի բան չենք անելու, այլ բարձրացրած բոլոր հարցերին տալիս ենք լուծումներ»,- ասել է նա։Նրա խոսքով՝ այս ընթացքում Երևանը կարողացել է մի շարք ուղղություններով արտահանման դիվերսիֆիկացիա ապահովել։ Ըստ նրա՝ տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց ճգնաժամի մեջ չի հայտնվել՝ կարողանալով առաջին կիսամյակում 6 տոկոսով աճ գրանցել։«Եթե մենք մի շուկայից կախված մնանք, էական չէ՝ այդ շուկան հյուսիսում է, հարավում է, արևելքում է, արևմուտքում է, միևնույնն է՝ մի օր մեզ ցանկացած շուկա փաստի առաջ է կանգնեցելու, որովհետև եթե դու մի տեղից ես կախված, այդ տեղը քեզ կարող է կառավարել»,- նշել է Պապոյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103369029_143:0:2418:1706_1920x0_80_0_0_c34e3fd7674c341f7742bea2f89703e1.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, գևորգ պապոյան
հայաստան, ռուսաստան, գևորգ պապոյան
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով՝ Երևանը կարողացել է մի շարք ուղղություններով արտահանման դիվերսիֆիկացիա ապահովել։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մենք ռուսական շուկայից չենք պատրաստվում հրաժարվել, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ ռուսական կողմի բարձրացրած խնդիրները քննարկվում են ռուս գործընկերների հետ։
«Մենք ոչ թե ասում ենք՝ դրա հետ համաձայն չենք ու ոչ մի բան չենք անելու, այլ բարձրացրած բոլոր հարցերին տալիս ենք լուծումներ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այս ընթացքում Երևանը կարողացել է մի շարք ուղղություններով արտահանման դիվերսիֆիկացիա ապահովել։ Ըստ նրա՝ տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց ճգնաժամի մեջ չի հայտնվել՝ կարողանալով առաջին կիսամյակում 6 տոկոսով աճ գրանցել։
«Եթե մենք մի շուկայից կախված մնանք, էական չէ՝ այդ շուկան հյուսիսում է, հարավում է, արևելքում է, արևմուտքում է, միևնույնն է՝ մի օր մեզ ցանկացած շուկա փաստի առաջ է կանգնեցելու, որովհետև եթե դու մի տեղից ես կախված, այդ տեղը քեզ կարող է կառավարել»,- նշել է Պապոյանը։