Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է, կիրառվել է տնային կալանք։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա հավելել է, որ վերացվել է նաև Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը։ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր, և կիրառվել էր տնային կալանք ու գրավ։

Leave a comment