5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հասարակություն

02.09.2026 | 22:20

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է հինգ մարդու մահ։ Այս մասին Factor.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քուչակ-Ապարան ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով կա հինգ զոհ։

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ մարզային բժշկական կենտրոններ հոսպիտալացվել է 10 տուժած։

 

Leave a comment