https://arm.sputniknews.ru/20260902/inch-vitshakum-en-quchakaparan-tshanaparhin-teghi-unecats-vtaric-voghj-mnacats-qaghaqacinery-106406948.html
Ի՞նչ վիճակում են Քուչակ–Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարից ողջ մնացած քաղաքացիները
Ի՞նչ վիճակում են Քուչակ–Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարից ողջ մնացած քաղաքացիները
Sputnik Արմենիա
«Ապարան» ԲԿ տեղափոխված տուժածներից մեկին՝ 18-ամյա աղջկան, նախապատրաստում են վիրահատության։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T22:00+0400
2026-09-02T22:00+0400
2026-09-02T22:03+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
ապարան
զոհ
տուժածներ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_3fd66fa53a371666bd29b43d8e9ab1df.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 11 տուժածներից 8-ին առաջին բուժօգնություն են ցույց տվել, հետազոտել, որից հետո նրանք դուրս են գրվել։ news.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Ապարան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Գալստյանը։Նրա խոսքով՝ 2-ն էլ տղամարդիկ են։ «Ապարան» ԲԿ-ում շարունակում է մնալ 1 տուժած՝ 18-ամյա աղջիկ, որին նախապատրաստում են պլանային կարգով վիրահատության։Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են «ՊԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։ ՆԳՆ–ն հայտնել էր, որ 5 մարդ է մահացել, 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Այնուհետև առողջապահության նախարարությունը հայտնեց, որ հոսպիտալացված տուժածները 10-ն են, իսկ news.am- ը` 11–ը։ shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։
ապարան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_588115a4daf60509c4dca94dbd965ccf.jpg.webp
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ապարան, զոհ, տուժածներ, հիվանդանոց
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ապարան, զոհ, տուժածներ, հիվանդանոց
«Ապարան» ԲԿ տեղափոխված տուժածներից մեկին՝ 18-ամյա աղջկան, նախապատրաստում են վիրահատության։
«2 պացիենտի մոտ ախտորոշվել է կայուն ծանր վիճակ, կյանքին սպառնացող իրավիճակներ չեն եղել, նրանք տեղափոխվել են Երևան՝ «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ»,- հայտնել է Գալստյանը։
Նրա խոսքով՝ 2-ն էլ տղամարդիկ են։ «Ապարան» ԲԿ-ում շարունակում է մնալ 1 տուժած՝ 18-ամյա աղջիկ, որին նախապատրաստում են պլանային կարգով վիրահատության։