Թրամփը պատրաստվում է Հորմուզի նեղուցը վերանվանել իր պատվին

Բաժանորդագրվել

Թրամփը բազմիցս հայտարարել է Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցի լիակատար վերահսկողության մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել իր պատվին։

«Հիմա, երբ այն ԱՄՆ վերահսկողության տակ է, միթե չարժե Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց։ Ինչպես ինքը՝ Ամերիկան, այն կդառնա ավելի «թեժ», քան երբևէ»,-գրել է նա Truth Social-ում։

Ավելի վաղ Թրամփը մի քանի անգամ հրապարակել էր քարտեզներ, որոնցում Հորմուզի նեղուցը ներկայացված էր որպես ԱՄՆ տարածքներից մեկը։

Դրանից առաջ ԱՄՆ առաջնորդն առաջարկել էր անվանափոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը՝ ի հավելումն Օնտարիո լճի և Մեքսիկական ծոցի, որոնք նա անվանել էր ամերիկյան։ Իր գաղափարը նա բացատրել էր նրանով, որ ԱՄՆ-ն արդեն ունի ծոց և լիճ, ուստի Վաշինգտոնին հիմա նաև օվկիանոս է պետք։

Leave a comment