Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, պաշտոնատար այլ անձինք։
Ինչպես Պրահայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յիրժի Բրոդսկին, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Սեպտեմբերի 3-ին նախատեսված են ՀՀ նախագահի հանդիպումները Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ` նախագահական նստավայրում` Պրահայի ամրոցում. առանձնազրույցին կհաջորդեն պատվիրակությունների ընդլայնված կազմով քննարկումները։ Երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով։
Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ, որին կմասնակցեն նաև Սենատի փոխնախագահները, Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ հարցերով հանձնաժողովների նախագահները։
Հետևեք մեզ՝ այստեղ