Ուկրաինան ԵՄ-ից միլիարդավոր եվրո է խնդրում օդային պաշտպանության համար


Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինայից ստացել է մի քանի միլիարդ եվրոյի նոր ֆինանսավորման հայտ՝ իր օդային պաշտպանությունը հզորացնելու համար, այդ թվում՝ ժամանակակից Patriot PAC-3 համակարգերի կիրառմամբ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից առաջ:


«Անդամ պետությունները ներկայումս վերանայում են Ուկրաինայի հայտը, բայց կարող եմ ասել, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ»,- հավելել է Ֆոն դեր Լայենը:


Նա նաև նշել է, որ Եվրոպայում Ուկրաինայի հետ աշխատանքներ են տարվում FREYA նախագծի շուրջ:


«Սա հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգ ստեղծելու եվրոպական նախագիծ է»,- պարզաբանել է Եվրահանձնաժողովի նախագահը:


Ֆոն դեր Լայենը պարզաբանել է, որ «այս ամենը լրացում է Ուկրաինայի համար արդեն իսկ գործող 90 միլիարդ եվրոյի աջակցության վարկին»։

Leave a comment