Վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 տուժած. ԱՆ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության:

Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վթար Քուչակ-Ապարան ճանապարհին վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կա 5 զոհ։

Leave a comment