https://arm.sputniknews.ru/20260902/7-amsum-artahanvel-e-849-mln-dvolari-apranq-vorum-nerarvats-che-mirgbanjaregheny-papvojan-106403267.html
7 ամսում արտահանվել է 849 մլն դոլարի ապրանք, որում ներառված չէ միրգ–բանջարեղենը. Պապոյան
7 ամսում արտահանվել է 849 մլն դոլարի ապրանք, որում ներառված չէ միրգ–բանջարեղենը. Պապոյան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ շարունակում են նոր շուկաներ փնտրել։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T18:26+0400
2026-09-02T18:26+0400
2026-09-02T18:26+0400
հայաստան
արտահանում
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103368985_0:133:2560:1573_1920x0_80_0_0_6a582769d8f0ddfd50990bde8c406aff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. 7 ամսում ՀՀ–ից ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Պապոյանը նշել է, որ շարունակում են փնտրել նոր շուկաներ։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103368985_143:0:2418:1706_1920x0_80_0_0_5d384e9141fda70584cb39e8fe86cbca.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտահանում, գևորգ պապոյան
հայաստան, արտահանում, գևորգ պապոյան
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ շարունակում են նոր շուկաներ փնտրել։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. 7 ամսում ՀՀ–ից ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար։
Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին։ Այսպես` 2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների (բացառությամբ թարմ մրգի և բանջարեղենի) արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ (865 մլն ԱՄՆ դոլար) քիչ է ընդամենը 1․9%-ով»,– գրել է նախարարը։
Պապոյանը նշել է, որ շարունակում են փնտրել նոր շուկաներ։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։