Փաշինյանի խոսքերը՝ ՌԴ երկաթուղիների՝ «ՀՀ-ի համար թունավոր լինելու» մասին, կտրված են իրականությունից․ Օվերչուկ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը «թունավոր է Հայաստանի համար», սակայն դա իրականության հետ որևէ կապ չունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նիկոլ Վովայիևիչը մեզ ասում է, որ իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-որ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար, սակայն «Ռուսական երկաթուղիները» ռուսական տարածքով իրականացնում են բեռների, այդ թվում՝ տարանցիկ բեռների տեղափոխում, օրինակ՝ դեպի Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ «թունավորության» կամ պատժամիջոցների հետ կապված հարց չի բարձրացնում, բացի Փաշինյանից», – լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Leave a comment