Կիբերմարզիկ Խաչատուր Հակոբյանը կներկայացնի Հայաստանը eFootball մրցաձևում

Խաչատուր Հակոբյանը կներկայացնի Հայաստանը eFootball մրցաձևում՝ Լոս Անջելեսում դեկտեմբերին կայանալիք Global Esports Games 2026-ում


ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Խաչատուր Հակոբյանը կներկայացնի Հայաստանը eFootball մրցաձևում՝ Լոս Անջելեսում դեկտեմբերին կայանալիք Global Esports Games 2026-ում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։


Global Esports Games-ը (GEG) կիբեռսպորտի միջազգային մրցաշար է, որը կազմակերպում է Global Esports Federation (GEF)-ը:


Սա մեկ խաղ չէ, այլ բազմամարզաձև (մուլտիդիսցիպլինար) մրցաշար, որտեղ տարբեր երկրների մարզիկներ մրցում են կիբեռսպորտային մի քանի մարզաձևերում:


2026 թվականին Global Esports Games-ը կանցկացվի Լոս Անջելեսում դեկտեմբերի 1–7-ը:

Leave a comment