Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեղադրել է Կրեմլին և MAGA արմատականներին լիբերալ ժողովրդավարությանը սպառնալու մեջ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մեղադրել է Կրեմլին և ԱՄՆ-ի MAGA արմատականներին լիբերալ ժողովրդավարությանը սպառնալու մեջ։

«Ձևավորվել է ռեակցիոն ինտերնացիոնալ, որը տարածվում է Կրեմլի միջանցքներից մինչև MAGA շարժման ամենաարմատական ​​շրջանակները Միացյալ Նահանգներում»,- ընդգծել է Ժան-Նոել Բարոն։

Ըստ նախարարի՝ այդ ինտերնացիոնալը կասկածի տակ է դնում այն, «ինչ մենք մի ժամանակ անսասան էի համարում՝ լիբերալ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և բազմակողմանիությունը»։

«Այս բոլոր ցնցումների առջև հեշտ կլինի տրվել ճակատագրապաշտությանը և պարտվողականությանը, ձեռքերը վեր բարձրացնել և հանձնվել։ Ես հրաժարվում եմ ընդունել սա։ Ֆրանսիան չի կարող ընդունել սա,- ասել է Ժան-Նոել Բարոն։

Leave a comment