Գագիկ Խաչատրյանի փաստաբանները 4-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ` հրատապ միջոց կիրառելու

https://arm.sputniknews.ru/20260902/gagik-khachatrjani-pastabannery-4-rd-gangatn-en-nerkajacrel-mied-hratap-mijvoc-kirarelu-106398532.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106393410_72:0:1209:853_1920x0_80_0_0_4f3b84488ada1f60aeefd884c3cdf810.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ խաչատրյան, փաստաբան, արա ղազարյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)

գագիկ խաչատրյան, փաստաբան, արա ղազարյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)

Բաժանորդագրվել

ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանները 4-րդ գանգատում 3 պահանջ են ներկայացրել` այդ թվում բացակայելու արգելքը վերացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները 3-րդ ու 4-րդ գանգատներն են ներկայացրել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալել էին: Նրան դիմակավորված ԱԱԾ ծառայողները տնից մահճակալին պառկած վիճակից պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտաօպօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքում սեպտեմբերի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։

«Մենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան 2019 և 2024 թվականներին ներկայացրել ենք գանգատներ։ Դրանցից մեկը վերաբերում է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին` մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքով, իսկ մյուսը` կյանքի իրավունքի հետ կապված է, քանի որ 2024 թվականից սկսած առողջական վիճակը գնալով վատթարանում է։ ՄԻԵԴ–ը շատ արագ դրանց արձագանքել էր։ Հիմա մենք 3-րդ գանգատ ենք ներկայացրել` հրատապ միջոց կիրառելու համար։ Մոտ 1 ժամ առաջ էլ ներկայացրինք արդեն 4-րդ գանգատը»,– ասաց Ղազարյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ հրատապ միջոց կիրառելու վերջին գանգատը ՄԻԵԴ ներկայացրել են, քանի որ անազատության հանգամանք կա` շոկային տեսանյութերով։ Ղազարյանի խոսքով` իրենք պահանջել են դատարանից կալանքից ազատ արձակելու որոշում կայացնել, Գագիկ Խաչատրյանին տնից ՔԿ, ՔԿ–ից դատարան, դատարանից հիվանդանոց տեղափոխելու պրակտիկան դադարեցնել, բացակայության արգելքը վերացնել` Գերմանիա վիրահատության մեկնելու համար։

Նա անդրադարձավ այն խոսակցություններին, թե Գագիկ Խաչատրյանը սիմուլյացիա է անում։ Փաստաբանը պնդեց` Խաչատրյանն իր ֆունկցիոնալության 66 տոկոսը կորցրել է։ Ղազարյանը վստահ է` քննչական գործողությունների անհրաժեշտության դեպքում ուղղակի պետք է գնալ նրա բնակարան ու կատարել դրանք կամ ուղիղ մեղադրանք առաջադրել։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն այժմ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։

Ավելի վաղ լրավամիջոցները գրել էին, որ ՊԵԿ նախկին նախագահը քաղցկեղով է տառապում և բուժում է ստացել Գերմանիայում:

Սեպտեմբերի 1-ին փաստաբանական խմբի տարածած հաղորդագության մեջ, սակայն, նշվում է, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։

Leave a comment