https://arm.sputniknews.ru/20260902/pashinjany-cavakcel-e-fransiaji-nakhagah-emanuel-makrvonin-106397799.html
Փաշինյանը ցավակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Փաշինյանը ցավակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Sputnik Արմենիա
Էդուարդ Բալադյուրը հայկական ծագում ուներ․ ծնվել էր ֆրանսահայ ընտանիքում, որը հետագայում տեղափոխվել էր Ֆրանսիա։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T17:18+0400
2026-09-02T17:18+0400
2026-09-02T17:19+0400
նիկոլ փաշինյան
էմանուել մակրոն
ֆրանսիա
ցավակցություն
նախագահ
վարչապետ
էդուարդ բալադյուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/89028030_0:87:1670:1026_1920x0_80_0_0_758351603032153833f781968c47b349.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։Փաշինյանը Բալադյուրին բնութագրել է որպես Ֆրանսիայի նորագույն պատմության նշանավոր պետական և քաղաքական գործիչներից մեկը, որն իր երկարամյա գործունեության ընթացքում բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել և ներդրում ունեցել երկրի քաղաքական ու տնտեսական կյանքի զարգացման գործում։ՀՀ վարչապետն առանձնահատուկ ընդգծել է նաև Բալադյուրի հայկական արմատները։Փաշինյանը ՀՀ կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել Մակրոնին, Ֆրանսիայի ժողովրդին, ինչպես նաև Բալադյուրի ընտանիքին և մերձավորներին։Հիշեցնենք, որ Էդուարդ Բալադյուրը ծնվել է 1929 թ. մայիսի 2-ին՝ Զմյուռնիայում (ներկայիս Իզմիր, Թուրքիա)։ Նա հայկական ծագում ուներ․ ծնվել էր ֆրանսահայ ընտանիքում, որը հետագայում տեղափոխվել էր Ֆրանսիա։ Ֆրանսիայի վարչապետ է եղել 1993–1995 թվականներին՝ նախագահ Ֆրանսուա Միտերանի օրոք։ Մահացել է 2026 թ. օգոստոսի 31-ին՝ Փարիզում, 97 տարեկանում
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/89028030_93:0:1577:1113_1920x0_80_0_0_b6a82a479c77bbc52a8955d02f4c36ce.jpg.webp
նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն, ֆրանսիա, ցավակցություն, նախագահ, վարչապետ, էդուարդ բալադյուր
նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն, ֆրանսիա, ցավակցություն, նախագահ, վարչապետ, էդուարդ բալադյուր
Էդուարդ Բալադյուրը հայկական ծագում ուներ․ ծնվել էր ֆրանսահայ ընտանիքում, որը հետագայում տեղափոխվել էր Ֆրանսիա։
Փաշինյանը Բալադյուրին բնութագրել է որպես Ֆրանսիայի նորագույն պատմության նշանավոր պետական և քաղաքական գործիչներից մեկը, որն իր երկարամյա գործունեության ընթացքում բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել և ներդրում ունեցել երկրի քաղաքական ու տնտեսական կյանքի զարգացման գործում։
ՀՀ վարչապետն առանձնահատուկ ընդգծել է նաև Բալադյուրի հայկական արմատները։
«Հայաստանում առանձնահատուկ զգացումով ենք հիշում նաև Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները, որոնք նրա կյանքի պատմությունը կապում էին հայ ժողովրդի հետ»,– ասված է ցավակցական հեռագրում։
Փաշինյանը ՀՀ կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել Մակրոնին, Ֆրանսիայի ժողովրդին, ինչպես նաև Բալադյուրի ընտանիքին և մերձավորներին։
Հիշեցնենք, որ Էդուարդ Բալադյուրը ծնվել է 1929 թ. մայիսի 2-ին՝ Զմյուռնիայում (ներկայիս Իզմիր, Թուրքիա)։ Նա հայկական ծագում ուներ․ ծնվել էր ֆրանսահայ ընտանիքում, որը հետագայում տեղափոխվել էր Ֆրանսիա։ Ֆրանսիայի վարչապետ է եղել 1993–1995 թվականներին՝ նախագահ Ֆրանսուա Միտերանի օրոք։ Մահացել է 2026 թ. օգոստոսի 31-ին՝ Փարիզում, 97 տարեկանում