Եվրոպական Միությունը չի հանդուրժի ռուս գործակալների կողմից իր տարածքում իրականացվող հիբրիդային հարձակումները, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Այս հայտարարության պատճառը Գերմանիայի իշխանությունների եզրակացություններն են եղել Լայպցիգի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձին ռուսական հետախուզական ծառայությունների ներգրավվածության վերաբերյալ:
«Սա ռազմական նշանակության նյութերի օգտագործմամբ հարձակում էր, որը իրականացվել է ռուս գործակալների կողմից ԵՄ տարածքում: Մենք դա չենք հանդուրժի: Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Գերմանիային: Եվ եթե նպատակը մեզ մոտ Ուկրաինային մեր աջակցության մեջ կասկած առաջացնելն էր, կարող եմ ձեզ ասել. դա միայն ամրապնդել է իմ վճռականությունը»,- ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Լայենն ընդգծել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն պարզապես չեն շարունակի Ռուսաստանի վրա ճնշումը, այլ այն կուժեղացնեն: «Մենք չենք դադարի, մինչև Ռուսաստանը չդադարեցնի Ուկրաինայում անմեղ երեխաների, տղամարդկանց և կանանց ռմբակոծությունն ու սպանությունը», – հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը: