«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ռաուլ Ասենսիոն զրկվել է վարորդական իրավունքից՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար, հաղորդում է Canarias 7-ը:

Օգոստոսի 16-ին ճանապարհային ոստիկանները 23-ամյա ֆուտբոլիստին կանգնեցրել են Գրան Կանարիայում: Թեստը ցույց է տվել, որ նրա օրգանիզում ալկոհոլի մակարդակը գերազանցել է մեկ լիտրում թույլատրելի 0.90 միլիգրամը, մինչդեռ թույլատրելի 0.25 մգ/լ է:

Ասենսիոն տուգանվել է 14,400 եվրոյով և զրկվել վարորդական իրավունքից 8 ամսով։

Ռաուլ Ասենսիոն «Ռեալում» նորամուտը նշել է 2024 թվականին։ Նա մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 80 խաղ՝ դառնալով 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment