https://arm.sputniknews.ru/20260902/kievum-hatuk-tsarajutjunneri-ashkhatakicneri-pvokhhradzgutjunic-mek-mard-e-zvohvel-106389494.html
Կիևում հատուկ ծառայությունների աշխատակիցների փոխհրաձգությունից մեկ մարդ է զոհվել
Կիևում հատուկ ծառայությունների աշխատակիցների փոխհրաձգությունից մեկ մարդ է զոհվել
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցները գրում են, որ այս միջադեպը ուկրաինական հատուկ ծառայությունների միջև ներքին պայքարի հերթական դրսևորումն է, որոնք շարունակում են զբաղվել… 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T15:28+0400
2026-09-02T15:28+0400
2026-09-02T15:28+0400
ուկրաինա
կիև
հրաձգություն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106387110_0:96:510:383_1920x0_80_0_0_8b8cb88d9ee4f81d31ff557ced0be4af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) և պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) միջև Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել. հետախուզության մեկ աշխատակից զոհվել է, երկուսը՝ վիրավորվել:Կիևում գիշերային միջադեպից հետո առավոտյան ևս մեկ փոխհրաձգություն է տեղի ունեցել ՈՒԱԾ-ի և ՀԳՎ-ի աշխատակիցների միջև: Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ ռազմական հետախուզության մեկ աշխատակից զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են:Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, իբր, ձերբակալել է «Ստեպան Կապլունով» ռուսական կամավորական կորպուսի* հրամանատար Ստեփան Կապլունովին։ Երբ ՀԳՎ-ի հատուկ ջոկատայինները ժամանել են ծառայակցին ազատ արձակելու համար, պարզվել է, որ «առևանգողները» ՈւԱԾ-ի աշխատակիցներ են: Միջադեպի վայր են հասել «Ալֆա» հատուկ ստորաբաժանման մարտիկները, որոնք զենք են կիրառել՝ փորձելով ձերբակալել ՀԳՎ-ի ներկայացուցիչներին. տեղի է ունեցել փոխհրաձգություն:ՈւԱԾ-ը հաստատել է միջադեպի մասնակիցների ձերբակալությունը։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումներից մեկի ծառայողներ են, որոնցից առգրավվել են զենք և փաստաթղթեր։ ՀԳՎ-ի ղեկավար Կիրիլ Բուդանովը** ասել է, որ իրավիճակը հետաքննում են երկրի Հետաքննության գլխավոր բյուրոն և գլխավոր դատախազի գրասենյակը: Ուկրաինական ԶԼՄ-ների վարկածներից մեկի համաձայն՝ միջադեպը կարող է կապված լինել զանգերի կենտրոնների վերահսկողության նպատակով հատուկ ծառայությունների միջև ընթացող պայքարի հետ։* – «Ռուսական կամավորական կորպուս»՝ ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանի Դաշնությունում* – ընդգրկված է Ռոսֆինմոնիտորինգի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում
ուկրաինա
կիև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106387110_0:48:510:431_1920x0_80_0_0_d21a9b65b4b1f18f96bda081bb227abf.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, կիև, հրաձգություն, զոհ
ուկրաինա, կիև, հրաձգություն, զոհ
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցները գրում են, որ այս միջադեպը ուկրաինական հատուկ ծառայությունների միջև ներքին պայքարի հերթական դրսևորումն է, որոնք շարունակում են զբաղվել հարաբերություններ պարզելով:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) և պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) միջև Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել. հետախուզության մեկ աշխատակից զոհվել է, երկուսը՝ վիրավորվել:
Կիևում գիշերային միջադեպից հետո առավոտյան ևս մեկ փոխհրաձգություն է տեղի ունեցել ՈՒԱԾ-ի և ՀԳՎ-ի աշխատակիցների միջև: Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ ռազմական հետախուզության մեկ աշխատակից զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են:
Հակամարտությունը, ըստ «Страна» պարբերականի, սկսվել է այն բանից հետո, երբ ՀԳՎ հատուկ ջոկատայինները փորձել են ձերբակալել անհայտ անձանց, որոնք, ինչպես պարզվել է, լրատվամիջոցների կողմից «Ուկրաինայի գլխավոր հատուկ ծառայություն» անվանվող ՈւԱԾ-ի աշխատակիցներ էին:
Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, իբր, ձերբակալել է «Ստեպան Կապլունով» ռուսական կամավորական կորպուսի* հրամանատար Ստեփան Կապլունովին։ Երբ ՀԳՎ-ի հատուկ ջոկատայինները ժամանել են ծառայակցին ազատ արձակելու համար, պարզվել է, որ «առևանգողները» ՈւԱԾ-ի աշխատակիցներ են: Միջադեպի վայր են հասել «Ալֆա» հատուկ ստորաբաժանման մարտիկները, որոնք զենք են կիրառել՝ փորձելով ձերբակալել ՀԳՎ-ի ներկայացուցիչներին. տեղի է ունեցել փոխհրաձգություն:
ՈւԱԾ-ը հաստատել է միջադեպի մասնակիցների ձերբակալությունը։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումներից մեկի ծառայողներ են, որոնցից առգրավվել են զենք և փաստաթղթեր։ ՀԳՎ-ի ղեկավար Կիրիլ Բուդանովը** ասել է, որ իրավիճակը հետաքննում են երկրի Հետաքննության գլխավոր բյուրոն և գլխավոր դատախազի գրասենյակը: Ուկրաինական ԶԼՄ-ների վարկածներից մեկի համաձայն՝ միջադեպը կարող է կապված լինել զանգերի կենտրոնների վերահսկողության նպատակով հատուկ ծառայությունների միջև ընթացող պայքարի հետ։
* – «Ռուսական կամավորական կորպուս»՝ ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանի Դաշնությունում
* – ընդգրկված է Ռոսֆինմոնիտորինգի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում