Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր STEAM արտադասարանական ծրագիր՝ Երևանի շուրջ 1000 երեխաների համար
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր STEAM արտադասարանական ծրագիր՝ Երևանի շուրջ 1000 երեխաների համար։
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն կունենան բացահայտելու նոր ոլորտներ և սովորելու ռոբոտաշինություն, ծրագրավորում, Արհեստական բանականություն, 3D մոդելավորում, Էլեկտրոնիկա և թվային երաժշտություն։
Մանրամասների և մասնակցության համար զանգահարել 1-05 կամ դիմել ձեր վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին։