Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք (PAN.am)

Հայաստանից ԱՄԷ (Արաբական Միացյալ Էմիրություններ) արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Հաշվի առնելով ԱՄԷ շուկայում ձևավորված մեծ պահանջարկը՝ ՍԱՏՄ-ն պատրաստ է ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող շահագրգիռ ընկերություններին կապել ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցություն հաստատելու նպատակով։

Պահանջարկ ունեցող արտադրանքն իշխան ձուկն է՝ 4 կգ և ավելի քաշով։ Այն պետք է համապատասխանի անվտանգության համար սահմանված պահանջներին։

Տեսչական մարմինն առաջարկել է համապատասխան խմբաքանակներ ունեցող և արտահանող կազմակերպության հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնած ընկերություններին կապ հաստատել ՍԱՏՄ-ի հետ։

ՌԴ-ն արգելել է հայկական ձկան և ձկնամթերքի մերկրումը իր շուկա: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել հայկական արտադրության ձուկ–ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ՀՀ–ին է փոխանցվել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։

Leave a comment