https://arm.sputniknews.ru/20260902/emn-havanutjun-e-tvel-hajkakan-artahanman-80y-maqsaturqeric-azatelu-nakhadzernutjany-106388535.html
ԵՄ–ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը
ԵՄ–ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը
Sputnik Արմենիա
Արտոնությունը Եվրախորհրդարանում հավանության արժանանալու դեպքում կգործի 2 տարի։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T14:49+0400
2026-09-02T14:49+0400
2026-09-02T14:49+0400
հայաստան
եվրամիություն
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԵՄ խորհրդի հայտարարությանը։Նոր միջոցներով նախատեսվում է Եվրամիություն հայկական արտահանման շուրջ 80 տոկոսն ազատել մաքսատուրքերից։«Այս կարգավորումները կազատականացնեն դեպի ԵՄ Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսը», – նշվում է փաստաթղթում։Կանոնակարգով նախատեսվում է ժամանակավորապես վերացնել հայկական արտադրանքի լայն տեսականու, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։Երբ կանոնակարգն ուժի մեջ մտնի, նախատեսված արտոնությունները կգործեն երկու տարի։Կանոնակարգի վերջնական ընդունման համար այն պետք է հավանության արժանանա նաև Եվրախորհրդարանի կողմից։ Քվեարկությունը նախատեսվում է սեպտեմբերին կայանալիք լիագումար նիստում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, մաքսատուրք
հայաստան, եվրամիություն, մաքսատուրք
Բաժանորդագրվել
Արտոնությունը Եվրախորհրդարանում հավանության արժանանալու դեպքում կգործի 2 տարի։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը։ Այս մասին գրում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԵՄ խորհրդի հայտարարությանը։
Նոր միջոցներով նախատեսվում է Եվրամիություն հայկական արտահանման շուրջ 80 տոկոսն ազատել մաքսատուրքերից։
«Այս կարգավորումները կազատականացնեն դեպի ԵՄ Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսը», – նշվում է փաստաթղթում։
Կանոնակարգով նախատեսվում է ժամանակավորապես վերացնել հայկական արտադրանքի լայն տեսականու, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
Երբ կանոնակարգն ուժի մեջ մտնի, նախատեսված արտոնությունները կգործեն երկու տարի։
Կանոնակարգի վերջնական ընդունման համար այն պետք է հավանության արժանանա նաև Եվրախորհրդարանի կողմից։ Քվեարկությունը նախատեսվում է սեպտեմբերին կայանալիք լիագումար նիստում։