Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստամբուլի Սիլիվրի շրջանի ափերի մոտ բախվել է թուրքական դրոշի ներքո նավարկող առևտրային երկու նավ։ Իշխանությունները կորցրել են կապը նավերից մեկի և դրա անձնակազմի 10 անդամների հետ։ Այս մասին չորեքշաբթի վաղ առավոտյան հայտարարել է Ստամբուլի նահանգապետի գրասենյակը․ գրում է Անադոլու գործալությունը։

Նշվում է, որ Թուրքիայի դրոշով «Alsu» առևտրային նավը, որը Կոջաելիից շարժվում էր Ալիաղա, տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում (Գրինվիչի ժամանակով՝ 00:00-ին) բախվել է Թուրքիայի դրոշով մեկ այլ առևտրային նավի՝ «Tugberk Imamoglu»-ի հետ, որը Իսքենդերունի նավահանգստից շարժվում էր դեպի Քարադենիզ Էրեգլի։ Բախումը տեղի է ունեցել Սիլիվրիից 18 ծովային մղոն հարավ։

Հայտարարության մեջ ասվում է, որ դեպքի վայր են ուղարկվել Ափամերձ անվտանգության գլխավոր վարչության և Ափամերձ պահպանության Մարմարայի և նեղուցների հրամանատարության նավեր, ինչպես նաև Ափամերձ պահպանության ուղղաթիռ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment