Քաղաքականություն
02.09.2026 | 13:55
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է սեպտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանում նոր զորահավաքի մասին տեղեկությունները։
«Դա անհեթեթություն է։ Սա տեղեկատվական հարձակում է Ռուսաստանի վրա», – ասել է նա Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հուլիսի վերջին էլ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն էր Ռուսաստանում ընտրություններից առաջ նախատեսված զորահավաքի մասին լուրերը որակել որպես «կեղծ սադրանք»՝ նշելով, որ նման անհրաժեշտություն չկա։
Բացի այդ` Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ոչ մի գործընկեր ոչ կոռեկտ ճնշում չի գործադրում Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։
«Մենք չենք ուզում սառեցնել հակամարտությունը, մենք ուզում ենք դադարեցնել պատերազմը և հասնել երկարատև, բացարձակ խաղաղության Ուկրաինայում և Եվրոպայում, և մենք պատրաստ ենք այս բանակցային գործընթացին յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է դա անել», – ասել է Ռուսաստանի նախագահը, պատասխանելով Ղազախստանի նախագահի՝ շփման գծում հակամարտությունը սառեցնելու առաջարկի վերաբերյալ հարցին։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի գործընկերները «մտածում են, թե ինչպես բարելավել իրավիճակը, բայց ոչ ոք մեզ վրա որևէ տեսակի անհարկի ճնշում չի գործադրում»։
Պետդումայի ընտրություններից հետո Ռուսաստանի կողմից ևս մեկ զորահավաք հայտարարելու մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի շաբաթ։ Այս մասին, հաղորդել են տարբեր աղբյուրները և արևմտյան լրատվամիջոցները, այդ մասին պարբերաբար խոսվում է Ուկրաինայի իշխանությունների կողմից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են աշնանը մոբիլիզացնել մինչև 300,000 մարդու։ Ռուսաստանի իշխանությունները հերքում են զորահավաքի ցանկացած ծրագիր։
Թարգմանությունը Էմմա Չոբանյանի