14:05 02.09.2026 (Թարմացված է: 14:06 02.09.2026)
Բաժանորդագրվել
Դեպքի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Բյուրեղավանի բնակիչներից մեկի տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Բյուրեղավանում ձերբակալվել է նույն քաղաքի բնակիչ 29-ամյա մի կին։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել կնոջ բնակարանում»,– ասված է հաղորդագրությունում։
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ` մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, 52 գրամ նույն զանգվածով լցված տոպրակ և ընդհանուր 118 գրամ քաշով մարիխուանայի 57 փաթեթ։
Նախաքննությունը շարունակվում է։