Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել

Հասարակություն

02.09.2026 | 13:46

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութից հետո սեփական նախաձեռնությամբ սկսել է հարցի քննարկման ընթացակարգ։ Պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ Խաչատրյանի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովման հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

«Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, տեսանյութի տարածումից անմիջապես հետո, սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։

Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։

Այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և վերաբերելի բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիրքորոշումը։

Հրապարակման ենթակա տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի լրացուցիչ»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ դիմակավորված ԱԱԾ-ականները պատգարակով դատարան էին տեղափոխում Գագիկ Խաչատրյանին։

Թեմային անդրադարձել է Factor TV-ն։

 


Leave a comment