ՍԱՏՄ-ն համագործակցության հնարավորություն է առաջարկել ձկնարտադրողների համար

Հարգելի՛ տնտեսավարողներ,

 

Տեղեկացնում ենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։

 

Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար:

Պահանջվող խմբաքանակներն են՝ իշխան ձուկ, քաշը 4 կգ և ավելի, որը կհամապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին։

 

Եթե ձեր ընկերությունն ունի նշված քաշի խմբաքանակները և պատրաստ է համագործակցել արտահանող կազմակերպության հետ, առաջարկում ենք կապ հաստատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ (Կոնտակտային անձ՝ Արթուր Մամիկոնյան, էլ. հասցե՝ artur.mamikonyan@ssfs.am, հեռ՝ 015404040-220):

ՍԱՏՄ

Leave a comment