ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ նրա պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով հաջողություն հետագա գործունեության ընթացքում։
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ առաքելության ներդրումը Հայաստանի սահմանային հատվածներում կայունության ապահովման գործում:
—00—ՄԱ