https://arm.sputniknews.ru/20260902/pashtvonankutjunner-kgmsnum-pashinjany-2-pvokhnakharari-azatel-e-ashkhatanqic-106379717.html
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ–ում․ Փաշինյանը 2 փոխնախարարի ազատել է աշխատանքից
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ–ում․ Փաշինյանը 2 փոխնախարարի ազատել է աշխատանքից
Sputnik Արմենիա
Աշխատանքից ազատվել է նաև ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T12:26+0400
2026-09-02T12:26+0400
2026-09-02T12:26+0400
հայաստան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
նիկոլ փաշինյան
փոխնախարար
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103805553_0:145:1500:989_1920x0_80_0_0_2de861a3e4fe4afa7682bce83514095b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանին և Արաքսյա Սվաջյանին։Մարտիրոսյանը, որն այդ պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի փետրվարի 12-ին և համակարգում էր երիտասարդական քաղաքականության, միջազգային համագործակցության և սփյուռքի ոլորտները, դեռ երեկ գրառում էր արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ հայտնելով, որ 6.5 տարի անց դադարեցնում է աշխատանքը նախարարությունում։«Որպես նախարարության ղեկավար թիմի անդամ՝ այս կամ այն չափով մասն եմ կազմել մարտահրավերների դիմագրավմանը, բարեփոխումների իրականացմանն ու կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Այդ բարեփոխումներից շատերն արդեն շոշափելի են հանրային կյանքում, սակայն էլ ավելի տեսանելի կդառնան երկարաժամկետ կտրվածքով»,– գրել էր նա։Սվաջյանը նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թվականի հունվարի 3-ին և համակարգում էր հանրակրթության, նախադպրոցական կրթության վաղ մանկության զարգացման ծրագրերի և ներառական կրթության ոլորտները։ https://e-Աշխատանքից ազատվել է նաև ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103805553_167:0:1500:1000_1920x0_80_0_0_5c41264a473d18aa725f5f52b12df9cb.jpg.webp
հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), նիկոլ փաշինյան, փոխնախարար, պաշտոն
հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), նիկոլ փաշինյան, փոխնախարար, պաշտոն
Աշխատանքից ազատվել է նաև ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը։
Մարտիրոսյանը, որն այդ պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի փետրվարի 12-ին և համակարգում էր երիտասարդական քաղաքականության, միջազգային համագործակցության և սփյուռքի ոլորտները, դեռ երեկ գրառում էր արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ հայտնելով, որ 6.5 տարի անց դադարեցնում է աշխատանքը նախարարությունում։
«Որպես նախարարության ղեկավար թիմի անդամ՝ այս կամ այն չափով մասն եմ կազմել մարտահրավերների դիմագրավմանը, բարեփոխումների իրականացմանն ու կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Այդ բարեփոխումներից շատերն արդեն շոշափելի են հանրային կյանքում, սակայն էլ ավելի տեսանելի կդառնան երկարաժամկետ կտրվածքով»,– գրել էր նա։
Սվաջյանը նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թվականի հունվարի 3-ին և համակարգում էր հանրակրթության, նախադպրոցական կրթության վաղ մանկության զարգացման ծրագրերի և ներառական կրթության ոլորտները։ https://e-
Աշխատանքից ազատվել է նաև ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը։