Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով, Երևանում տեղումներ չեն լինի (PAN.am)

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ին և 6-ին՝ գիշերը և կեսօրից հետ, 4-5-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 5-7 աստիճանով։

Քամին`հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։

Երևանում սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։

Leave a comment