ԿԲ-ն սահմանել է ֆինանսական ոլորտի կազմակերպությունների ցանկը

Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանվել է ֆինանսական ոլորտի կազմակերպությունների ցանկը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու և ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգավորման մասին։

Հաստատված ցանկում ներառված են 32 ֆինանսական կազմակերպություններ՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ և ֆինանսական ոլորտի այլ կազմակերպություններ։

Մանրամասներին և ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a comment