Ավելի վաղ Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Լուսինե Գևորգյանը հայտնել էր պաշտոնից հեռանալու մասին
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։
Մեկ այլ որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Ավելի վաղ Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Լուսինե Գևորգյանը Facebook-յան իր էջում հայտնել էր պաշտոնից հեռանալու մասին։