ԱՄԷ արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք
ՍԱՏՄ-ից հայտնում են․
Տեղեկացնում ենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։
Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ ՍԱՏՄ-ն կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար:
Պահանջվող խմբաքանակներն են՝ իշխան ձուկ, քաշը 4 կգ և ավելի, որը կհամապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին։