Նիկոլ Փաշինյանը Հյաստանին նոր արկածախնդրության մեջ է ներքաշում. Իշխան Սաղաթելյան

https://arm.sputniknews.ru/20260902/nikvol-pashinjany-hjastanin-nvor-arkatsakhndrutjan-mej-e-nerqashum-ishkhan-saghateljan-106378107.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106373796_120:0:1453:1000_1920x0_80_0_0_45b7b9f131bd9a7d93febde0d079abaf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, իշխան սաղաթելյան

հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, իշխան սաղաթելյան

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է` Փաշինյանի վարած քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի և Հայաստանի համար:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր չմտածված քաղաքականությամբ Հայաստանին նոր, մասշտաբային աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ է ներքաշում: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բիշքեկյան հանդիպմանը։

Նրա խոսքով՝ դրա հետևանքները ծանր են լինելու, հայ ժողովուրդն էլ դրա համար պետք է պատասխան տա:

«Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով բացառվել է «և, և» քաղաքականությունը, մեր երկիրը կանգնել է «կամ, կամ»-ի առջև: Ինքն էլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ տարբեր խաղեր է տալիս, երկիրն էլ փաստի առաջ է կանգնեցրել: Ինքն ասում է, թե փորձում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակառուցել, բայց դրա մասին խոսք չկա: Փաշինյանը բարեկամանում է թշնամի երկրների հետ, թշնամանում՝ բարեկամ երկրների հետ»,- ասաց Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց՝ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու շանս այս պահին չունի: Միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե այդպես էր, ապա ինչ կարիք կար ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրենք ընդունել, իրավիճակը բարդացնել ու այն փակուղի մտցնել:

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։
Եթե Հայաստանին ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք. Պուտին

Leave a comment