https://arm.sputniknews.ru/20260902/tsarukjany-qkhic-kvoch-e-arel-pajqarel-baqvum-pahvvogh-hajvordineri-azat-ardzakman-hamar-106377745.html
Ծառուկյանը ՔԿՀ–ից կոչ է արել պայքարել Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար
Ծառուկյանը ՔԿՀ–ից կոչ է արել պայքարել Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար
Sputnik Արմենիա
ԲՀԿ առաջնորդը կոմիտեին հորդորել է իր գործունեությամբ նպաստել երկրում արդարության և ներքին համերաշխության հաստատմանը։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T11:31+0400
2026-09-02T11:31+0400
2026-09-02T11:32+0400
հայաստան
գերի
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103409700_0:227:1488:1064_1920x0_80_0_0_3c8f6bab011963594aae5feea0a08d86.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի –Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեին կոչ է արել մեկտեղել ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար։ Նա քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։Օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշպանության հանրային կոմիտե, որի նպատակը Հայաստանում մարդու իրավունքների, արդարության և օրենքի գերակայության պաշտպանությունն է։ Կոմիտեի հայտարարության տակ ստորագրել էին 58 հանրային–քաղաքական, մշակութային և արվեստի գործիչներ։Նա կոմիտեին կոչ է արել նաև, որ իր գործունեությամբ նպաստի երկրում արդարության և ներքին համերաշխության հաստատմանը, քանի որ մարդու իրավունքների և արդարության համար պայքարը պահանջում է լուրջ ջանքեր, համատեղ աշխատանք։«Սա մեկ կամ մի քանի մարդու ազատության խնդիրը չէ։ Մեր երկիրն իր քաղաքացիների համար պետք է արդարություն, անվտանգություն և պաշտպանություն ապահովի նախ երկրի ներսում, որպեսզի կարողանա պաշտպանել նրանց արտաքին վտանգներից»,– ընդգծել է ԲՀԿ առաջնորդը։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103409700_0:293:1488:1409_1920x0_80_0_0_8bb9ae48ecd13b600aaf9ba5b0c253e1.jpg.webp
հայաստան, գերի, գագիկ ծառուկյան
հայաստան, գերի, գագիկ ծառուկյան
ԲՀԿ առաջնորդը կոմիտեին հորդորել է իր գործունեությամբ նպաստել երկրում արդարության և ներքին համերաշխության հաստատմանը։
«Ուզում եմ դիմել Ձեզ մի խնդրանքով, առաջարկով, հորդորով՝ այս կոմիտեի աշխատանքները չսահմանափակել միայն իմ իրավունքների պաշտպանությամբ։ Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին, որ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար»,– գրել է Ծառուկյանը։
Նա կոմիտեին կոչ է արել նաև, որ իր գործունեությամբ նպաստի երկրում արդարության և ներքին համերաշխության հաստատմանը, քանի որ մարդու իրավունքների և արդարության համար պայքարը պահանջում է լուրջ ջանքեր, համատեղ աշխատանք։
«Սա մեկ կամ մի քանի մարդու ազատության խնդիրը չէ։ Մեր երկիրն իր քաղաքացիների համար պետք է արդարություն, անվտանգություն և պաշտպանություն ապահովի նախ երկրի ներսում, որպեսզի կարողանա պաշտպանել նրանց արտաքին վտանգներից»,– ընդգծել է ԲՀԿ առաջնորդը։