Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրգործերից մեկի նախաքննությունն ավարտվել է

Բաժանորդագրվել

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի –Sputnik. ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից բնակարանների հատկացման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ Օհանյանը 2008 թվականին ՀՀ ՊՆ վարչական ապարատի ներքին անվտանգության բաժնի պետ Մ․Ի․–ի ընտանիքի համար, որի հետ բարեկամանական կապեր ունի, հանձնաժողովին միջնորդել է և հանձնարարել արտահերթ կարգով երեք սենյակից բաղկացած բնակարան տրամադրել Երևանում։

ՔԿ–ից նշում են, որ այսպիսով էական վնաս է պատճառվել այն անձանց իրավունքներին և օրինական շահերին, որոնք տարիներ շարունակ ընդգրկված և հերթագրված են եղել բնակարանային հաշվառման ցուցակներում։

Օհանյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային Քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն անցնում է նաև այլ քրեական գործերով, մասնավորապես` 2008 թվականի մարտի 1–ի, Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող շինությունների։

Leave a comment