ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր ռազմաբազան Հայաստանի տարածքից, եթե այն այնտեղ պետք չէ
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր ռազմաբազան Հայաստանի տարածքից, եթե այն այնտեղ պետք չէ։
«Եթե հայերը կարծում են, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ կողքին լինի ռուսական որևէ ռազմական թև, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», – հայտարարել է նա Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընթացիկ տարվա փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտահոգություն չի զգում ռուսական ռազմաբազայի առկայության կապակցությամբ։