Եթե ​​Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին

Եթե ​​Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ռուսաստանը կհեռանա Հայաստանից, որտեղ Շիրակում տեղակայված է ռուսական բազան, նույնիսկ վաղը, եթե պաշտոնական  Երևանը համարի, որ ռազմաբազան անհրաժեշտ չէ»։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե Հայաստանը համարի, որ Հայաստանին ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք վաղը կհեռանանք։ Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Առաջ գնացեք։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի», – ասել է նա՝ ՇՀԿ գագաթնաժողովից վերադառնալուն պես պատասխանելով լրագրողների հարցերին։

Leave a comment