Փաշինյանը հայտարարել է Մոսկվա սպասվող այցի և ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաձևակերպման անհրաժեշտության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է որակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին Բիշքեկում կայացած հանդիպումը


ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է որակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին Բիշքեկում կայացած հանդիպումը։


«Ես շատ լավ հանդիպում ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և մենք պայմանավորվեցինք շարունակել անկեղծ ու կառուցողական զրույցը Մոսկվա իմ կատարելիք առաջիկա այցի ընթացքում», – հայտարարել է նա։


Փաշինյանն արձանագրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները չափազանց կարևոր են երկու երկրների համար էլ։


«Մենք շատ խնամքով ենք վերաբերվում այդ հարաբերություններին։ Ռուսաստանի Դաշնությունը՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, նույնպես խնամքով է վերաբերվում դրանց։ Բայց պետք է նաև արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում անհրաժեշտություն կա վերաձևակերպել այդ հարաբերությունները։ Ես համոզված եմ, որ այդ վերաձևակերպման արդյունքում հարաբերությունները կլինեն ավելի լավը, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ», – ասել է ՀՀ վարչապետը։


Leave a comment