Սիրիկում հարսանքավորներ են զոհվել․ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա


Իրանին ԱՄՆ-ի հարվածների վերսկսումից հետո Թեհրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում, Իրաքում և Բահրեյնում գտնվող ամերիկյան թիրախներին։


 


Իրանական Կարմիր մահիկը հայտնել է, որ ԱՄՆ հրթիռը հարվածել է Սիրիկ քաղաքում գտնվող տանը, որտեղ հարսանիք է եղել։ Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ 


 


ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին հաջորդել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ուժերի վրա «վերջերս կատարված հարձակումների փորձերին»։


 


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կզղջա» հարվածների համար: «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ չորեքշաբթի առավոտյան բալիստիկ հրթիռների արկակոծություն է արձանագրվել Հորդանանի Աքաբա քաղաքում գտնվող ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի բազայի ուղղությամբ՝ ի պատասխան Սիրիկում տեղի ունեցած հարձակման:


 


Հորդանանի զինված ուժերը 13 բալիստիկ հրթիռ են որսացել, որոնցից 10-ը ոչնչացվել է, իսկ երեքը՝ ընկել հեռավոր շրջաններում: Իրանի հարձակման հետևանքով ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել։ Քուվեյթի բանակը նույնպես հայտնել է իրանական հարձակումները հետ մղելու մասին: 


 


Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ Իրանի հարձակումներից հետո պայթյուններ են գրանցվել նաև Բահրեյնում:  Միաժամանակ, IRNA գործակալության հաղորդմամբ, Իրաքի ինքնավար Քուրդիստանի տարածաշրջանում Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) չորեքշաբթի հայտարարել է, որ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է ամերիկյան բազաներին՝ ոչնչացնելով տեխնիկական սպասարկման կենտրոն, պահեստներ և սարքավորումներ:  


 


Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արկեր են ընկել Չաբահարի և Քոնարակի տարածքներում, ինչպես նաև Ջիրոֆթի օդանավակայանում, իսկ պայթյուններ են լսվել Ղեշմ կղզում և Բանդար Աբբասում: 

Դիտումների քանակ2

Leave a comment