Հասարակություն
02.09.2026 | 09:26
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին: Այս մասին Factor TV-ին հայտնում են դատարանից:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը գործն Արմավիրի մարզից ուղարկել է Երևանի դատարան: Մինչ այդ գործը Արմավիրի մարզի մեկ այլ դատավորի էր մակագրվել, որն ինքնաբացարկ էր հայտնել:
Այսինքն՝ Վահագն Մելիքյանը երրորդ դատավորն է, որին մակագրվում է գործը:
Ամենայն հայոց կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտ չկատարելու համար:
Կաթողիկոսը հայտարարել է, որ այս դատական գործընթացը միտված է եկեղեցու ներքին գործերին միջամտելուն:
Արաքս Մամուլյան