Մարշալ Մանիշ Կումար Գուպտային ներկայացվել է Հնդկաստանի ուղեղային կենտրոնների հետ համագործակցությունը


Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է կենտրոնը։


 


Ճանաչողական այցի շրջանակում պատվիրակությանն են ներկայացվել ՀԿՏԿ-ի և «Օրբելի» վերլուծական կենտրոնի աշխատանքների հիմնական ուղղությունները, այդ շրջանակում նաև Հնդկաստանի ուղեղային կենտրոնների հետ զարգացող համագործակցությունը։


 


Հարցուպատասխանի ձևաչափով կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ։

Դիտումների քանակ3

Leave a comment