ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր, որտեղ հերթապահություն են իրականացնում 25-օրյա վարժական հավաքների մասնակիցները:
Ընդգծելով պահեստազորայինների պատրաստության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են:
Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև ծովի մակերևույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա գտնվող ամրացված շրջանի և ինժեներական նոր լուծումներով կառուցվող ջոկի դիրքի շինհրապարակներում՝ փաստելով, որ ինժեներական ու դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:
Դիտումների քանակ4