ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա

Քաղաքականություն

01.09.2026 | 23:48

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 2-4-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն՝ Չեխիայի նախագահ Պետր Պավելի հրավերով։

Ինչպես հայտնում է ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը, այցի շրջանակում հիմնական բանակցությունները կանցկացվեն սեպտեմբերի 3-ին՝ Պրահայի ամրոցում։ Նախատեսված են նաև ՀՀ նախագահի հանդիպումները Չեխիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Դեսպանությունը նշում է, որ սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Չեխիա ավելի քան 12 տարվա ընթացքում։

«Այս այցը երկու երկրների միջև խորացող և զարգացող գործընկերության կարևոր ազդանշան է»,- նշվում է հաղորդագրությունում։

Այցի ընթացքում կողմերը, ակնկալվում է, կքննարկեն Հայաստանի և Չեխիայի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Leave a comment