10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է



Հասարակություն





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 31-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացրել են մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևանի Ռուբինյանց փողոցում ձերբակալել են երեք երիտասարդի և մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

«Չանգան» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ՝ այստեղ




Leave a comment