Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասինկյան փողոցում բախվել են 26-ամյա Արայիկ Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 36-ամյա Վիլյամ Մ․-ի վարած «Lada Granta» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ