https://arm.sputniknews.ru/20260211/patrast-enq-cankacats-stugman-pezeshqiany-irani-mijukajin-tsragri-masin-98691664.html
«Պատրաստ ենք ցանկացած ստուգման». Փեզեշքիանը` Իրանի միջուկային ծրագրի մասին
«Պատրաստ ենք ցանկացած ստուգման». Փեզեշքիանը` Իրանի միջուկային ծրագրի մասին
Sputnik Արմենիա
Իրանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանի խնդիրները կարող են լուծել միայն տարածաշրջանի երկրները։ 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T13:40+0400
2026-02-11T13:40+0400
2026-02-11T13:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
մասուդ փեզեշքիան
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90701219_0:0:1280:721_1920x0_80_0_0_83cfb955c9f8f1708e3bcd331c28861e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրանը պատրաստ է ցանկացած ստուգման։ Այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը` Իսլամական հեղափոխության 47-րդ ամյակին նվիրված ելույթի ժամանակ անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրին։Նրա խոսքով՝ անվստահության բարձր պատը, որը ԱՄՆ-ն ու Եվրոպան ստեղծել են սեփական հայտարարությունների նկատմամբ, թույլ չի տալիս, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունն արդյունք տա։«Սակայն հանուն տարածաշրջանի խաղաղության և հանգստության մենք ակտիվ երկխոսություն ենք վարում հարևան երկրների հետ։ Տարածաշրջանի խնդիրները կարող են լուծել միայն նրանք, ովքեր ապրում են այդ տարածաշրջանում, ոչ թե հեռվից եկող օտարները», – հավելել է Իրանի նախագահը։Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։Իրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90701219_250:0:1211:721_1920x0_80_0_0_cf022950105bf06d55cbc87a930425e3.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, միջուկային ծրագիր
Իրանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանի խնդիրները կարող են լուծել միայն տարածաշրջանի երկրները։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրանը պատրաստ է ցանկացած ստուգման։ Այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը` Իսլամական հեղափոխության 47-րդ ամյակին նվիրված ելույթի ժամանակ անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրին։
«Մենք անկեղծ ենք աշխարհի և մեր սեփական ժողովրդի հետ մեր հարաբերություններում։ Մենք միջուկային զենք ստեղծելու ձգտում չունենք, բազմիցս ասել ենք այդ մասին։ Մենք պատրաստ ենք ցանկացած ստուգման», – ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ անվստահության բարձր պատը, որը ԱՄՆ-ն ու Եվրոպան ստեղծել են սեփական հայտարարությունների նկատմամբ, թույլ չի տալիս, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունն արդյունք տա։
«Սակայն հանուն տարածաշրջանի խաղաղության և հանգստության մենք ակտիվ երկխոսություն ենք վարում հարևան երկրների հետ։ Տարածաշրջանի խնդիրները կարող են լուծել միայն նրանք, ովքեր ապրում են այդ տարածաշրջանում, ոչ թե հեռվից եկող օտարները», – հավելել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։