Բիշքեկում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Բանակցությունները տեղի են ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։
Ինչպես սպասվում է, կողմերի քննարկման թեմաներն են Սև ծովում, Ուկրաինայում տիրող իրավիճակը, երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը։
Հանդիպման սկզբում Պուտինը Թուրքիան անվանել է Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից մեկը՝ թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ տնտեսական հարցերում, և որ Մոսկվայի և Անկարայի միջև տնտեսական համագործակցությունը մնում է բարձր մակարդակի վրա։
Էրդողանը նշել է, որ այսօր Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները իսկապես շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան երբևէ։