Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա Իրանի 1 հարձակումը հետ մղելու համար օգտագործվել է ավելի քան 80 Patriot հրթիռ․ MWM

ԱՄՆ-ի զինված ուժերը Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա Իրանի մեկ հարձակումը հետ մղելու համար օգտագործել են ավելի քան 80 Patriot որսացող հրթիռ, հաղորդել է «Military Watch Magazine»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի գիշերը։ Հրատարակության տվյալներով՝ հարձակումը հետ մղելու համար օգտագործվել են Գերմանիայի Անսբախ քաղաքից տեղակայված երկու Patriot մարտկոցներ։ Վաշինգտոնը մեկ հարձակումը հետ մղելու համար օգտագործել է Պենտագոնի ներկայիս զինանոցի ավելի քան 10%-ը։

MWM-ն նշել է, որ պակասի պատճառով ամերիկյան բանակը ստիպված է եղել լրացուցիչ հրթիռներ փնտրել արտասահմանում, ինչպես նաև դադարեցնել դաշնակիցներին որոշակի զենքի մատակարարումները և վերաբաշխել այլ ուղղություններից ՀՕՊ համակարգեր։

 

Leave a comment